14.10.20
Անմահ հայորդին.Կարապետ Մխիթարյան
|
Խորը վշտով հայտնում ենք, որ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է Ոսկեհասկ համայնքի բնակիչ՝ Կարապետ Մխիթարյանը: Խոնարհում և Փառք Քեզ, Հերոս: Աստված հոգիդ լուսավորի:
|
|
27.09.20
Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար
|
Սիրելի ընկերներ և հայրենակիցներ, Այսօր միասնական որոշում է կայացվել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսել՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին։ Ձեր նվիրատվությունները կարող եք կատարել Հիմնադրամի կայքում www.himnadram.org հասցեով, ինչպես նաև փոխանցումներ կատարելով ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները՝ նույն էջում): Կոչ ենք անում համայն հայությանը նվիրաբերել այս չափազանց անհարժեշտ համահայկական ձեռնարկին։
|
|
27.09.20
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ հայրենակիցներ, Ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն տարածելու և բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով հնարավոր է անծանոթ բջջային հեռախոսահամարներից ստանաք SMS-հաղորդագրություններ մեր զինծառայողների և խաղաղ բնակչության շրջանում զոհերի, ինչպես նաև զինտեխնիկայի և տարածքների կորուստների վերաբերյալ: Հետևե՛ք միայն պաշտոնական լրահոսին: https://bit.ly/3i2VrAV
|
|
|
27.09.20
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԵՂԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
արգելի՛ հայրենակիցներ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում այս պահին ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը՝ նպատակ ունենալով նման սադրանքների միջոցով ստեղծել խուճապային տրամադրություններ և թուլացնել քաղաքացիների զգոնությունը: Անհրաժեշտ է տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվությանը և հետևել միայն պաշտոնական լրահոսին: https://bit.ly/36eub06
|
|
21.07.20
ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Ի՞նչ է հարկադիր աշխատանքը. Որևէ պատժի կամ սպառնալիքի միջոցով մարդուց պահանջվող ցանկացած աշխատանք, որի համար նա համաձայնություն չի հայտնել: Ի՞նչ է թրաֆիքինգը հարկադիր աշխատանքի նպատակով. Մարդկանց թրաֆիքինգը/մարդավաճառությունը/ կարող է հանգեցնել նաև հարկադիր աշխատանքի:Այն ներառում է մարդկանց հավաքագրումն ու փոխադրումը շահագործման նպատակով՝ հիմնականում երկրի սահմաններից դուրս:Այլ երկրնեում աշխատանքային միգրանտները հաճախ ստիպված են կատարել չափազանց ծանր վարձատրվող և նվաստացուցիչ աշխատանք:Նրանք դառնում են ստրուկ և աշխատում են պարտքի դիմաց:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 |