Այսօր: Ուրբաթ, 15 Նոյեմբերի 2019թ.
Ոսկեհասկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՀԱՍԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29.10.19 Աշնանային բնանկար

Ոսկեհասկ   համայնքի   մանկապարտեզում   այսօր  դարձյալ   տոն  էր:  Սաները  մասնակցեցին  <<Աշնան  հանդեսին>>,  որն  հետաքրքիր  էր,  բովանդակալից,  աշխույժ:  Երեխաների  բարձր  տրամադրությունն  ավելի  կրկնապատկվեց,  երբ  միջոցառման  վերջում  նրանց  այցելեց  ծաղրածուն:

19.10.19 Ոսկեհասկը՝ <<Ղափամայի տոնի>> մասնակից

2019թ.   հոկտեմբերի  19-ին  Սուսաննա  Ստեփանյանի  նախաձեռնությամբ  Ոսկեհասկ,  Առափի,  Հայկավան   և   Ախուրիկ  համայնքներում  անցկացվեց <<Ղափամայի  տոնը>>:   Տոնին  մասնակցեց  ողջ   գյուղը, պատրաստեցին  ղափամա,  պանիր, ներկայացրին   հին  հայկական  տարբեր   ուտելիքների  պատրաստումը:  Միջոցառումը  հետաքրքիր  էր  և  բազմաբովանդակ:  Ոսկեհասկցիները   մեծ  սիրով  իրենց  պատրաստածը  հրամցրին   հյուրերին:

27.09.19 Հմուտ ձեռքեր

Ոսկեհասկի  մանկապարտեզի  սաները և  նրանց  ծնողները  մասնակցեցին  <<Հմուտ  ձեռքեր >>  մրցույթին:  Բոլոր  մասնակիցները  լավ  էին  նախապատրաստվել  և  յուրաքանչյուրն  եկել  էր  հաղթելու:  Բոլոր  աշխատանքներն  այնքան    լավ  էին  պատրաստված,  որ  ժյուրին  չկարողացավ  տարբերակել  լավագույնին,  ուստի  մանկապարտեզի  տնօրինության  կողմից    բոլոր  մասնակիցները  պարգևատրվեցին  պատվոգրերով:

21.09.19 Սեպտեմբերի 21-ին անկախ Հայաստանը դարձավ 28 տարեկան:

Սիրելի' բնակիչներ, շնորհավորում ենք բոլորիդ անկախության տոնի առթիվ:Թող  որ  այս  անկախությունը  հավերժական  լինի  հայ  ժողովրդի  համար, անկախ  երկրում  են  ծնվում  ու  մեծանում   առողջ  մտածողությամբ  մարդիկ,  հենց  նրանք  են,  որ  շենացնելու  և  հզորացնելու  են  երկիրը: 

05.09.19 Նոր տեխնիկայի ձեռքբերում

Ոսկեհասկի համայնքապետարանը սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք է բերել տրակտոր (Բելառուս 82) և գյուղգործիքներ (կարտոֆիլ քանդող, կարտոֆիլ ցանող, շարքացան, հակեր հավաքող սեղմող սարք): 

02.09.19 Սեպտեմբերի 1-ը Ոսկեհասկի միջնակարգ դպրոցում

   Սեպտեմբերի 1-ը Ոսկեհասկցի դպրոցականները դիմավորեցին նոր վերանոոգված դպրոցում: Երեխաներին եկել էին շնորհավորհելու Շիրակի մարզպետ Տրգրան Պետրոսյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայի Կարապետյանը, մարզպետարանի այլ ներկայացուցիչներ:
   Դպրոցը վերանորոգվել է Ոսկեհասկի բնակիչ՝ բարերար Արարատ Մկրտչյանի կողմից, ով եղել է նույն դպրոցի սան:

   

1 2 3 4 5 6


Բոլորը
Տեսանյութեր
Տեսանյութեր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ոսկեհասկ

+374 094 784 620

voskehask.shirak@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՈՍԿԵՀԱՍԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner