Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՀԱՍԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ոսկեհասկ համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, գ.Ոսկեհասկ, +374 094 784 620, voskehask.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՕԳՈՍՏՈՍԻ 2019թվականի N 17

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՀԱՍԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԱՎՏՈՏՆԱԿԻ, ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ, ՀԱՑԱՏԱՆ, ՊԱՐՍՊԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԵՆՔ- ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրիքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի>> 9-րդ 10-րդ, 11-րդ 13-րդ, 22.1 կետերի դրույթներով և հիմք ընդունելով Ժաննա Ազատի Ավետիսյանի դիմումը՝ ինքնակամ կառուցված բնակելի տունը, ավտոտնակը, անասնաշենքը, հացատունը, պարիսպը և օժանդակ շենք-շինությունները օրինականացնելու վերաբերյալ և հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և որ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը

Որոշում եմ՝   

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ոսկեհասկ համայնքի 20-րդ փողոց տուն 47 հասցեում Սարգիս Զարզանդի Ավետիսյանին` ծնված 26.07.1965թ., Ժաննա Ազատի Ավետիսյանին՝ ծնված 14.03.1971թ., Երվանդ Սարգսի Ավետիսյանին՝ ծնված 02.01.1990թ., Լուսվարդ Սարգսի Ավետիսյանին՝ ծնված 15.10.1991թ. պատկանող 0.165000 հեկտար բնակելի կառուցապատման հողամասի, ծածկագիր՝ 08-092-0026-0009, վրա ինքնակամ կառուցված 129.42 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը, 38.49 քառակուսի մակերեսով ավտոտնակը, 24.94  քառակուսի մետր մակերեսով անասնաշենքը, 12,81 քառակուսի մետր մակերեսով հացատունը, 5.26 քառակուսի մետր մակերեսով պարիսպը և 29,4 քառակուսի մետր մակերեսով օժանդակ շենք-շինությունները ճանաչել օրինական: 

2. Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԱՐՏԱՇԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Ոսկեհասկ